Կամո Հովհաննիսյանը հեռացել է ղազախական ակումբից

 Կամո Հովհաննիսյանը հեռացել է ղազախական ակումբից

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը հեռացել է ղազախական «Աստանայից»:

«Շնորհակալություն «Աստանա»-ին այս երկու տարիների համար։ Հպարտ եմ ու երջանիկ, որ ներկայացրել եմ այս ակումբը։  Շնորհակալություն եմ հայտնում խաղընկերներիս, մարզիչներին ու բժշկական անձնակազմին։ Շնորհակալ եմ չեմպիոնության ու եվրագավաթների համար»,-ասել է Հովհաննիսյանը: