Ադրբեջանական կեղծիք

Ադրբեջանական կեղծիք
Տեղի է ունեցել Ադրբեջանի ռազմագերիներ, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում զեկուցումով հանդես է եկել Պետական անվտանգության ծառայության տնօրեն, նշված հանձնաժողովի նախագահ Մադաթ Գուլիեւը: Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ ներկա դրությամբ իր երկրի 871 քաղաքացի «գտնվում է հայկական գերության մեջ, նրանց թաքցնում են միջազգային մարդասիրական եւ իրավապաշտպան կազմակերպությունից եւ ենթարկում շահագործման՝ վտանգավոր [արտադրություններում](https://haqqin.az/news/138944)»:



[Գուլիեւի](https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fhaqqin.az%2Fnews%2F138944%D4%B3%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB%D5%A5%D6%82%D5%AB%3Ffbclid%3DIwAR3tDGGozoY5e4e8xoThOyo7LZ4cvo-anUg4kOl1s80_y6ZuamoHkAvIF-s&h=AT2VKz2lxMTt0cqUNFblsvEPGy7oPYgEgYvRPrknH54T2yRZILZ47YhdjKV2oHcIwpwtkdGSO9If5n4ICJBvjN1Q8q3uvUikO0zAKW9YjGKnLRdkRJs0CncRHSRM3d8-xJUo4Q) գնահատմամբ՝ որոնողական եւ նրանց Ադրբեջան վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները դժվար են ընթանում, քանի որ «հայկական կողմը փորձում է բանակցություններին ներգրավել նաեւ Լեռնային Ղարաբաղին»: Ինչպես հայտնի է, համանման կառույց գործում է նաեւ Արցախում: Մարտական գործողությունների ակտիվ փուլում՝ 1992-94թվականներին Ադրբեջանի եւ ԼՂՀ կառույցները բազմիցս ուղղակի բանակցություններ են վարել եւ իրականացրել ռազմագերիների եւ պատանդների փոխանակում:



Վերջին շրջանում այդ շփումները պաշտոնական Բաքվի նախաձեռնությամբ դադարեցված են: Բայց ամենաուշագրավն այն է, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրենը հրապարակել է անհայտ կորածների 3881 թիվը: Ըստ ադրբեջանական քարոզչության՝ այդ մարդկանց գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ կատարվում են որոոնողական աշխատանքներ:



Հայտնի է, մինչդեռ, որ խոսքը գերազանցապես վերաբերում է 1992-94թվականներին մարտական գործողությունների ընթացքում զոհված ադրբեջանցի այն զինծառայողներին, որոնց դիակները թողնվել են ռազմադաշտերում: Ադրբեջանի իշխանություններն, այսպիսով, մեծագույն կեղծիք են թույլ տալիս՝ մոլորության մեջ թողնելով թե սեփական հանրությանը, թե, մանավանդ, միջազգային մարդասիրական կառույցներին: