Հայտնաբերվել է կործանված ինքնաթիռի «սեւ արկղը»

Հայտնաբերվել է կործանված ինքնաթիռի «սեւ արկղը»
Հայտնաբերվել են օրեր առաջ Ինդոնեզիայում կործանված Boeing 737 Max 8 ինքնաթիռի ինքնագրերը կամ, այսպես ասած, «սեւ արկղերը»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Ինքնագրերը հայտնաբերվել են 32 մետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ ծովն է ընկել ինքնաթիռը՝ դառնալով մոտ 200 մարդու մահվան պատճառ։



Լրատվամիջոցը նաեւ հայտնում է, որ շարունակվում են զոհերի ճանաչման եւ նույնականացման պրոցեդուրան։ Մինչ այդ արտակարգ ծառայությունների աշխատակիցները 48 պարկ մարդկային մնացորդներ են ափ հանել ավիավթարի վայրից։ Ճանաչումն ու նույնականացումը կատարվում է ինչպես կենսաբանական չափիչների, այնպես էլ ԴՆԹ անալիզների միջոցով։