Բացարձակ մենամարտերի առաջնության չեմպիոնը փոխում է իր մենեջերի՞ն

Բացարձակ մենամարտերի առաջնության չեմպիոնը փոխում է իր մենեջերի՞ն
«Բելատոր» կազմակերպությունը հայտարարել է, որ որեւէ կապ չունի ամերիկացի ռեփեր Քյորթիս Ջեքսոնի՝  50 Cent-ի  կողմից Բացարձակ մենամարջերի առաջնության (UFC) չեմպիոն Հաբիբ Նումագոմեդովին արված՝ «Բելատոր» տեղափոխվելու առաջարկի հետ։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։ Պրոմոշոուի ղեկավար Սքոթ Կոկերը հերքել է իր ղեկավարած կազմակերպության եւ ռեփերի հայտարարությունների միջեւ կապի առկայությունը։



«Ես կարծում եմ, որ 50 Cent-ն առաջարկել է Հաբիբին՝ իբրեւ մենեջեր իր ծառայությունները։ Ռեփերի կողմից մարզիկների հետ խոսակցությունները որեւէ կապ չեն կարող ունենալ «Բելատոր» կազմակերպության հետ։ Բայց եւ ես չեմ կարող ասել Քյորթիսին, թե ինչ խոսելու իրավունք նա ունի եւ ինչ՝ ոչ»,- Bloody Elbow-ի հետ զրույցում ասել է Կոկերը։



Հիշեցնենք, որ ռեփերը ավելի վաղ քննադատել էր Բացարձակ մենամարտերի առաջնության ղեկավարության կողմից Հաբիբ Նումագոմեդովի հանդեպ կիրառված տուգանքի որոշումը, ասելով որ այնտեղ միշտ այդպես են վարվում եւ Կոնորի հանդեպ էլ նույնն են արել։