Ռուսաստանը կանհետանա նավթային շուկայից․ Մուհամմեդ ալ-Սաուդ

Ռուսաստանը կանհետանա նավթային շուկայից․ Մուհամմեդ ալ-Սաուդ
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ ալ-Սաուդը կարծում է, որ ապագայում նավթային համաշխարհային շուկան զգալիորեն կփոքրանա։ Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը։ Ըստ արքայազնի, նավթի պահանջարկը կաճի մինչեւ 2030 թվականը, 1-1,5 տոկոսով, իսկ սկսած 2030 թվականից պահանջարկը կարող է կտրուկ նվազել։ Այդ ընթացքում էլ հնարավոր է շուկայից դուրս մեղվեն շատ խաղացողներ, ինչպիսիք են օրինակ Չինաստանն ու Ռուսաստանը։ Ուշագրավ է այն, որ սաուդյան արքայազնը սեփական երկրի մասով ռիսկներ չի տեսնում եւ սաուդյան նավթի պահանջարկը մոտակա տասնամյակներին կպահպանվի։