Ռուսները հասանելիություն են ունեցել գողացված ֆեյսբուքյան տվյալների հանդեպ․ CNN

Ռուսները հասանելիություն են ունեցել գողացված ֆեյսբուքյան տվյալների հանդեպ․ CNN
Բրիտանական պառլամենտի պատգամավոր, Պահպանողական կուսակցությունը ներկայացնող Դամիան Քոլինսը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ այլ պետություններ հասանելիություն են ունեցել ֆեյսբուքյան այն տվյալների հանդեպ, որոնք գողացվել էր Cambridge Analytica-ի կողմից։



Այս մասին հաղորդում է CNN-ը՝ մանրամասնելով, որ խոսքը վերաբերում է 87 միլիոն օգտատիրոջ անձնական տվյալներին, որոնք դարձել էին հասանելի խախտելով անձնական տվյալների գաղտնիության օրենքը։