Էս ի՞նչ են գրում, իբր ես, Գագոն ու Էդոն իրար տվել ենք․ Վյաչեսլավ Հարությունով

Էս ի՞նչ են գրում, իբր ես, Գագոն ու Էդոն իրար տվել ենք․ Վյաչեսլավ Հարությունով
Այս պահին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուրադ Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդության քննարկումը։



Այնտեղ են ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մի շարք պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Նապոլեոն Ազիզյանը, Գևորգ Պետրոսյանը և այլք։ Նրանք ցանկացան մուտք գործել դատարանի շենք, սակայն նրանց թույլ չտվեցին՝ ասելով, որ ոչ աշխատանքային ժամ է։



Դատարանի առջև իր դատապաշտպանի հետ կանգնած է նաև գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովը։ Մեզ հետ զրույցում Հարությունովը կրկին պնդեց այն վարկածը, որ վնասվածքները ստացել է սայթաքելու հետևանքով, իսկ ցուցմունքը տվել է ինչ-որ դեղերի ազդեցության տակ՝ անգիտակից վիճակում։



Մանրամասն՝ տեսանյութում։