Աստղագուշակ հուլիսի 6-ի համար

Աստղագուշակ հուլիսի 6-ի համար
**Խոյ**. Այսօր անհանգստության համար առիթներ անպայման կծագեն: Դրանք այնքան էլ լուրջ չեն, սակայն դուք սրտանց մտահոգված եք, և հանգստանալ ու գործերի վրա կենտրոնանալ չի ստացվում: Օրվա երկրորդ կեսը կմատուցի հաճելի անակնկալներ: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, ընդ որում ձեզ սպասում են լավ լուրեր:



**Ցուլ.**Հարմար օր է ցանկացած կարևոր, անգամ՝ շատ բարդ գործի համար: Ողջունելի է նախաձեռնության դրսևորումը, ինչը շրջապատի կողմից անմիջապես աջակցություն կստանա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է շփումների և նոր ծանոթությունների համար: Հարմար օր է ստեղծագործական բնույթի զբաղմունքի համար:



**Երկվորյակ**. Այսօր աշխատեք սովորականից ավելի զգույշ լինել, քանի որ խնդիրներն ու դժվարություններն անխուսափելի են: Դուք սրտին շատ մոտ եք ընդունում ցանկացած մանրուք, շատ սուր եք արձագանքում ամեն ինչին, և եթե ինչ-որ բան էլ ձեր սրտով չէ՝ ուղղակի ձեր տեղը չեք գտնում: Դուք անգամ չեք փորձում խուսափել կոնֆլիկտներից, և եթե դրանք չեն ծագում, ապա միայն շրջապատի ջանքերի շնորհիվ:



**Խեցգետին**. Այսօր արժե զբաղվել երկրպագուների և դաշնակիցների որոնումներով, և դուք հաստատ կգտնեք նրանց, ընդ որում՝ հնարավոր է, որ գտնեք ձեր նախկին անբարյացկամների մեջ: Կարելի է այցելել աշխարհիկ միջոցառումներ՝ դուք ոչ միայն հիանալի ժամանակ կանցկացնեք և ձեր հասցեին բազմաթիվ հաճոյախոսություններ կլսեք, այլև՝օգտակար ծանոթություններ կհաստատեք:



**Առյուծ**. Այսօր ստիպված կլինեք պատասխանատու որոշումներ կայացնել, սակայն դա ձեզ բոլորովին չի անհանգստացնի՝ դուք պատրաստ եք ձեր վրա վերցնել առաջնորդի դեր, բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնության ձեռք մեկնել, ձեր ետևից տանել մոլորված մարդկանց: Լավ կլիներ, որ մոտակայքում ինչ-որ բարիկադներ հայտնվեին՝ ափսոս է, որ նման եռանդը զուր վատնվի:



**Կույս**. Մի շտապեք: Օրը բավական բարենպաստ է, սակայն ունայնությունը և շտապողականությունը կարող են սխալների և թյուրիմածությունների պատճառ դառնալ: Հիշեք, որ բոլորովին պարտադիր չէ լուծել բոլոր խնդիրները ինքնուրույն՝ ձեր կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնության հասնել կամ օգտակար խորհուրդներ տալ: Շանս ունեք ստանալ ազդեցիկ մարդու հովանավորությունը:



**Կշեռք**. Դուք չեք կարողանում տեղում նստած մնալ՝ անվերջ նոր տպավորությունների, գլխապտույտ արկածների ցանկություն է առաջանում, և դուք դրանք գտնում եք: Ձեզ մոտ լավ է ստացվում գրեթե ամեն ինչ, դուք հիանալի գլուխ եք հանում բոլոր ձեռնարկած գործերից, գտնում եք ոչ ստանդարտ իրավիճակների և բարդ հարցերի լուծումները: Հնարավոր են փոփոխություններ անձնական և պրոֆեսիոնալ կյանքում՝ անսպասելի, սակայն դրանից ոչ պակաս հաճելի: 



**Կարիճ**. Օրը բարենպաստ է շփումների, կարևոր հարցեր քննարկելու, ջանքերը միավորելու համար: Դուք հիանալի հասկանում եք ուրիշների զգացմունքները, երբեմն էլ կռահում եք այն մարդկանց իրական մտադրություններն ու ցանկությունները, ում դեռ վատ եք ճանաչում:



**Աղեղնավոր**. Այսօր հարմարավետությունը շատ կարևոր է ձեզ համար և դուք հաճույքով զբաղվում եք կացարանի վերադասավորմամբ, գնում եք կահույք և անսովոր իրեր, որոնք կարող եք զարդարել ինտերիերը: Հեշտ է ստացվում կանանց հետ լեզու գտնելը, ընդ որում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նաև պատրաստ են ձեզ իրական օգնություն ցուցաբերել: Հոգնեցնում և ձանձրացնում են միապաղաղ գործերը, դուք նոր և անսովոր բանի կարիք ունեք:



**Այծեղջյուր**. Պատրաստ եղեք բարդ որոշումներ կայացնելու, ուրիշների համար պատասխանատվություն կրելու: Դուք հետևողական ու համառ եք, դրսևորում եք նպատակամղվածություն, ինչը շրջապատի մոտ հիացմունք է առաջացնում, այդ թվում և՝ ազդեցիկ մարդկանց: Այսօր կարելի է ճշգրտումներ մտցնել գործնական հարաբերություններում, նորովի դնել շեշտադրումները:



**Ջրհոս**. Բավական բարդ օր է: Հաջողության հասնել հնարավոր է, սակայն դրա համար պետք կլինի լուրջ ջանքեր թափել: Մի վախեցեք վաղեմի դաշնակիցներից օգնություն խնդրել, նրանք չեն մերժի և կաջակցեն ձեզ հենց’ այն պահին, երբ դուք դրա կարիքը հատկապես սուր կզգաք: Օրվա երկրորդ կեսը կապված կլինի կենսական եռանդի նվազման հետ, աշխատեք հոգնածությունը հանելու համար օգտվել փորձված մեթոդներից: 



**Ձկներ**. Պատասխանատու արարքների և որոշումների օր է, որոնք կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ: Երբեմն պետք կլինի անել այն, ինչը ձեզ այնքան էլ դուր չի գալիս, սակայն կամքի ուժն ու հնարամտությունը ձեզ կօգնեն լավագույնս հարթել նմանատիպ խնդիրները: Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ անձնական ոլորտում փորձարարություններ անելու համար։