Սոլսբերիի հիվանդանոցում ներկայացրել են Էյմսբերիի թունավորվածների վիճակը

Սոլսբերիի հիվանդանոցում ներկայացրել են Էյմսբերիի թունավորվածների վիճակը
Սոլսբերիի հիվանդանոցի ղեկավար Կարա Չարլզ-Բարքսը հայտարարել է, որ երկու բրիտանացիները, որոնք թունավորվել էին նյարդակաթվածային նյութով Էյմսբերի գյուղում, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։



Այս մասին հայտնում է Sky News-ը։



Դեպքից հետո հիվանդանոց են դիմել եւս մի քանի անձինք։ Սակայն նրանց մոտ չի հայտնաբերվել թունավորման ախտանշաններ։ Ավելի վաղ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ խորապես մտահոգված է Էյմսբերիի թունավորման միջադեպով։



Նշենք, որ երկու անձ թունավորվել են «Նովիչոկ» նյարդակաթվածային նյութով։