Կանադայում կինը հարձակվել է ավտոբուսի ուղեւորների վրա

Կանադայում կինը հարձակվել է ավտոբուսի ուղեւորների վրա
Կանադայի Տորոնտո քաղաքում դանակով զինված կինը հարձակվել է ուղեւորատար ավտոբուսի վրա եւ սկսել վնասել ուղեւորներին։ Այս մասին հայտնում է CTV-ն։ Ըստ իրավապահների հայտարարության, 4 մարդ է տուժել՝ 18, 19, 28 եւ 49 տարեկան։



Նշվում է, որ տուժածների ստացած վնասվածքները վտանգ են ներկայացնում նրանց կյանքի հանդեպ։ Ուշագրավ է այն, որ հարձակումն իրականացնող կինը եւս 20 տարեկան է։ Հարձակման շարժառիթները եւ դեպքի մյուս մանրամասները անհայտ են։



Ենթադրյալ կասկածյալը ձերբակալված է։ Մինչ դատական լսումները կմնա կալանքի տակ, սակայն նրան տրվել է գրավի դիմաց ազատության մեջ լինելու իրավունքը։