Նախիջևանյան ուղղությամբ հակառակորդը փորձել է ամրապնդել դիրքերը.ՀՀ ԶՈՒ կրակից ավերվել է հակառակորդի դիրքերից մեկը

Նախիջևանյան ուղղությամբ հակառակորդը փորձել է ամրապնդել դիրքերը.ՀՀ ԶՈՒ կրակից ավերվել է հակառակորդի դիրքերից մեկը
Երեկ երեկոյան և այսօր առավոտյան Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:



Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։



«Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. ծնված Վահագն Սամվելի Բաղդասարյանը»,-մանրամասնել է Արծրուն Հովհաննիսյանը։