Ավտոերթ է մեկնարկել դեպի Ջերմուկ՝ ի աջակցություն Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների

Ավտոերթ է մեկնարկել դեպի Ջերմուկ՝  ի աջակցություն Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների
Այսօր Հայկական բնապահպանական ճակատը նախաձեռնել է ավտոերթ դեպի Ջերմուկ՝  ի աջակցություն հանքի շահագործման դեմ պայքարողների:  Բնապահպաններին այլ ակտիվիստներ կմիանան Եղեգնաձորից:



Այնուհետև Ջերմուկում նախատեսված է  երեկոյան ժամը 18:00-ին մեծ հավաք, ինչպես նաև համերգ:



Հիշեցնենք, որ արդեն 10 օր է, ինչ Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչները շարունակում են փակ պահել Ամուլսարի հանք տանող բոլոր հողային ճանապարհները: