Բնակարանում դի է հայտնաբերվել

Բնակարանում դի է հայտնաբերվել
Երեւանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել: Հունիսի 30-ին ժամը 23:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 33 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:



Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ պատշգամբի հատակին հայտնաբերել Վ. Ժ.-ի (1939թ.) դին: