Ինչո՞ւ Նիկոլայ Բաղդասարյանը արտոնագիրը կասեցնելու դիմում չի ներկայացնում

Ինչո՞ւ Նիկոլայ Բաղդասարյանը արտոնագիրը կասեցնելու դիմում չի ներկայացնում
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը երեկ նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական հասարակական հիմունքներով: Նա զբաղվելու է իրավական ոլորտով: Փաստաբանների պալատի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՓՊ-ն Նիկոլայ Բաղդասարյանից արտոնագրի կասեցման վերաբերյալ դիմում չի ստացել: Մենք Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք չի պատրաստվում դիմել արտոնագիրը կասեցնելու համար: Նա նշեց, որ մինչ նշանակումը բավական մանրամասն ուսումնասիրել է օրենքները, եւ որեւէ պահանջ չկա արտոնագրի կասեցման: Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ իր նոր աշխատանքը եւ փաստաբանությունը շահերի բախում չի առաջացնում, հետեւաբար՝ կարիք չկա դիմելու արտոնագիրը կասեցնելու համար: