ԱԱԾ-ն թող մտնի և ստուգի գանձատունը (տեսանյութ)

ԱԱԾ-ն թող մտնի և ստուգի գանձատունը (տեսանյութ)
Քիչ առաջ Էջմիածնում ավարտվեց կաթողիկոսի հրաժարականը պահանջելու համար նախատեսված հանրահավաքը: Իր վերջին ելույթում Հայր Կորյունը կոչ արեց ԱԱԾ-ին՝գալ եւ ստուգել գանձարանը՝ ակնարկելով, որ կաթողիկոսի կողմից մի շարք չարաշահումներ են եղել: Հայր Կորյունը նշեց նաև, որ ժամանակ են տալիս Գարեգին Բ-ին՝ եպիսկոպոսաց ժողով հրավիրելու համար: Ելույթների ավարտից հետո հանրահավաքների մասնակիցները խաչերթ իրականացրեցին Էջմիածնի փողոցներով, որով ավարտեցին բողոքի ակցիան:



Նշենք, որ hraparak.am-ին հանրահավաքից առաջ՝ Էջմիածին մուտք գործելիս, հաջողվեց տեսնել, թե ինչպես է կաթողիկոսի ավտոմեքենան դուրս գալիս քաղաքից: Փաստորեն, մինչ հանրահավաքը Գարեգին Բ-ն լքեց Էջմիածինը, մինչդեռ սպասվում էր, որ կաթողիկոսն ու նրա համակիրները հակընդդեմ ակցիայով են հանդես գալու, ինչը իհարկե տեղի չունեցավ, եւ հանրահավաքն անցավ խաղաղ ու բոցաշունչ ելույթներով հագեցած:



Մանրամասները՝ տեսանյութում