Թրամփի և Կիմի հանդիպումն ավարտվել է

Թրամփի և Կիմի հանդիպումն ավարտվել է
Ավարտվել է ԱՄՆ նախագահի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդի առաձնազրույցը, երկու լիդերների պատմական հանդիպման շրջանակներում։ Այս մասին հայտնում է [ABC](https://abcnews.go.com/Politics/live-updates-us-north-korea-summit/story?id=55780978)-ն։



ԱՄՆ նախագահը հայտարարել է առաձնազրույցից հետո, որ այն անցել է չափազանց լավ։ Լրագրողները կարողացել են ֆիքսել, որ Թրամփն ասել է, թե փայլուն հարաբերություններ ունի Կիմի հետ։ Այս փուլի ավարտից հետո մեկնարկել է երկու կողմերի պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցությունների փուլը։



Ամերիկյան կողմում ԱՄՆ նախագահի հետ բանակցությունները վարում են ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն, ԱՄՆ նախագահի հատուկ խորհրդական Ջոն Բոլթոնը եւ Սպիտակ տան ապարատի ղեկավար Ջոն Քելլին։ Հյուսիսկորեական պատվիրակության կազմում պետական-կուսակցական բարձրաստիճան պաշտոնյաներ Կիմ Յոն Չհոլն է, Լի Սու Յոնը, ինչպես նաեւ ԱԳ նախարար Լի Յոն Հոն։



Հայտնի է նաեւ, որ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր համար պատիվ էր Կիմի հետ հանդիպումը։