Հայտնի են այն երկրները, որոնք հնարավոր է հետեւեն Լոնդոնի օրինակին

Հայտնի են այն երկրները, որոնք հնարավոր է հետեւեն Լոնդոնի օրինակին
ԵՄ առնվազն քսան երկիր հնարավոր է հետեւի Լոնդոնի օրինակին եւ արտաքսի իր մոտ հավատարմագրված ռուս դիվանագետներին, ի պատասխան նախկին հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման: Այս մասին հայտնում է The Times պարբերականը: Այդ երկրները կարող են լինել` Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իռլանդիան, Նիդերլանդները, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Չեխիան, Դանիան եւ այլն:



Պարբերականի հրապարակման մեջ ԵՄ մյուս երկրները չեն մեջբերվում, սակայն նշվում է, որ Լոնդոնի օրինակին կարող են հետեւել առնվազն 20 պետություններ համաեվրոպական ընտանիքից:



Հայտնի է նաեւ, որ Լոնդոնը քառակողմ հանդիպում է ունեցել Իռլանդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լիտվայի ներկայացուցիչների հետ Սկրիպալի թունավորման դեպքին «կոշտ պատասխան» տալու օրակարգով: