ԱՄՆ Պետդեպը սպառնացել է Մոսկվային

ԱՄՆ Պետդեպը սպառնացել է Մոսկվային
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տարբեր վարկածներ է քննարկում Սկրիպալի թունավորման դեպքի առնչությամբ Մոսկվային հակազդելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:



Հայտարարության մեջ Պետդեպի խոսնակը մասնավորապես մեղադրել է Ռուսաստանին նախկին հատուկ գործակալին թունավորելու համար եւ հայտարարել, որ իր երկիրը համերաշխություն է հայտնում իր դաշնակիցներին եւ ցանկանում է, որպեսզի Մոսկվան կրի պատասխանատվությունը միջազգային իրավունքի ակնհայտ խախտման համար: Նոյերթը, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ միջոցառումներ են ձեռնարկելու եւ երբ: