Ումի՞ց եք պաշտպանում Դավիթ Հարությունյանին․ Փոստանջյանը՝ ոստիկաններին

Ումի՞ց եք պաշտպանում Դավիթ Հարությունյանին․ Փոստանջյանը՝ ոստիկաններին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները՝ ի դեմս կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի, 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ երթ իրականացրին Ալ. Մյասնիկյանի արձանի ուղղությամբ։



Ճանապարհին նրանք կանգ առան Գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ կառույցին մեղադրելով Արցախի հերոսների համար դատախազների կողմից երկար տարիների ազատազրկում պահանջելու մեջ։



Երթի մասնակիցների հաջորդ կանգառը արդարադատության նախարարության մոտ էր, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին մոտենալ նախարարության շենքին։ Մի փոքր վիճաբանություն տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկաններից մեկի միջեւ, այնուհետեւ նրանք շարունակեցին իրենց ճանապարհը։



Փոստանջյանը, դիմելով ոստիկաններին, ասաց. «Ումի՞ց եք պաշտպանում Դավիթ Հարությունյանին»։