Ինչու է ԱՄՆ-ը հետաքրքրված ՌԴ նախագահի ընտրություններով. մեկնաբանում է Մարիա Զախարովան

Ինչու է ԱՄՆ-ը հետաքրքրված ՌԴ նախագահի ընտրություններով. մեկնաբանում է Մարիա Զախարովան
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ նախագահի ընտրությունները ԱՄՆ-ին հետաքրքրում են տարբեր տեսանկյուններից: Այդ մասին նա խոսել է НТВ հեռուստաալիքի եթերում:



«Մեր ընտրությունները նրանց հետաքրքրում են երկու համատեքստում: Առաջինը՝ նրանք պետք է դեռ շարունակեն ներքաղաքական իրենց հռետորաբանությունը: Ինչպես տեսնում եք, կրքերն այնտեղ չեն հանդարտվում: Իսկ Երկրորդը՝ դա ԱՄՆ սովորությունն է՝ ներքաշվել բոլոր ներքաղաքական պրոցեսներին՝ աշխարհի բոլոր կողմերում: Այսինքն, չկա այնպիսի ռեգիոն, որտեղ Վաշինգտոնը չփորձի «խաղալ»»,- ասել է Զախարովան:



Նա նաև խոսել է ԱՄՆ «բացառիկության կոնցեպցիայի» մասին, համաձայն որիայդ երկիրը կարող է միջամտել ցանկացած երկրի ներքին գործերի, սակայն որևէ մեկը իրավունք չունի միջամտելու իր գործերին: Զախարովայի կարծիքով այդ կոնցեպցիան ձևավորվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման տարիներին:



ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ Ռուսաստանը պետք է հանգիստ արձագանքի հնարավոր բոլոր միջամտություններին: