Տնային կալանքի տակ գտնվող փոխնախարարին մահացած են գտել իր տանը

Տնային կալանքի տակ գտնվող փոխնախարարին մահացած են գտել իր տանը
Թաթարստանի առողջապահության փոխնախարար Ելենա Շիշմարևային, որի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառել էր տնային կալանքը, մահացած են գտել իր բնակարանում: Շիշմարևան մեղադրվում էր խարդախության և պաշտոնեական դիրքի չարաշահման համար, տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:



ՌԴ քննչական կոմիտեի Թաթարստանի քննչական վարչությունը փետրվարի 1-ին քրեական գործ է հարուցել Թաթարստանի առողջապահության նախարարության չճշտված թվով աշխատակիցների դեմ՝ որոնք կասկածվում են խարդախության և խոշոր չափերի հափշտակության մեջ:



Այդ գործի շրջանակներում հենց նույն օրը հարցաքննվել է նաև փոխնախարար Շիշմարևան: Հարցաքննությունից հետո նրան ձերբակալել են որպես կասկածյալի: Կազանի Խորհրդային շրջանի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր տնային կալանքը:



«Շիշմարևային մահացած են գտել իր տանը»,- գործակալությանն ասել է աղբյուրը: