Ես որեւէ մեկին որեւէ բան զիջելու չունեմ, զիջելու միակ տարբերակը ինձ զնդանում փակելն է

Ես որեւէ մեկին որեւէ բան զիջելու չունեմ, զիջելու միակ տարբերակը ինձ զնդանում փակելն է

«Ճնշումների, վախեցնելու մասին կխոսեմ ավելի ուշ՝ որոշ մարդկանց անվտանգությունից ելնելով, քրեական պատասխանատվության ենթարկելու ճնշումների տակ, թիմակիցներից ոմանց անգամ հանել են ցուցակներից,  դրա մասին հետո կխոսեմ: Բայց մեր թիմը վախեցող չի, իմ թիկունքին կանգնած է վանաձորցին: Ես այս պահին որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցություն բացառում եմ ու բացառելու եմ զուտ քաղաքական համագործակցության տեսակետից, որովհետեւ ես քաղաքական տրամաչափով չեմ մտել այս պրոցեիս մեջ: Մերը համայնքային քաղաքականություն է: Նույնիսկ եթե կան ուժեր, որոնք այս ընտրություններին չեն մասնակցում, ես իրենց հետ ունեմ համագործակցության եզրեր: Իմ քաղաքապետ եղած ժամանակ երբեք քաղաքական տարբերակումներով ոչ մարդիկ ընդունվել են, ոչ ազատվել են աշխատանքից:

Զիջելու միակ տարբերակը ինձ զնդանում փակելն է, ես որեւէ մեկին որեւէ բան զիջելու  չունեմ, էս քաղաքը աճուրդի, զիջելու առարկա չի, կուսակցականության առարկա չի»,-Վանաձորում քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Վանաձորում  ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 10 քաղաքական ուժ: