Malaysia Airlines-ի Մելբուրն-Կուալա Լումպուր չվերթի ուղևորը ձերբակալվել է

Malaysia Airlines-ի Մելբուրն-Կուալա Լումպուր չվերթի ուղևորը ձերբակալվել է

Մելբուրնի օդանավակայանի անվտանգության ծառայությունը ձերբակալել է ուղևորին, ով սպառնացել է Malaysia Airlines-ի օդաչուներին, հաղորդում է Reuters-ը:



Ավելի վաղ հայտարարվել էր, որ ուղևորը փորձել է մտնել օդաչուների խցիկ՝ հայտարարելով, որ իր մոտ ռումբ կա:



Մելբուրնից Կուալա Լումպուր թռչող ինքնաթիռը ընդհատել է չվերթը և վերադարձել է մեկնումի օդանավակայան:



Նշվում է, որ միջադեպի պատճառով Տուլլամարին օդանավակայանը անմիջապես փակվել է թռիչքների և վայրէջքների համար, մոտեցող ինքնաթիռներն ուղարկվել են այլ օդանավակայաններ: