Քաբուլում ԱՄՆ 11 քաղաքացի է վիրավորվել

Քաբուլում ԱՄՆ 11 քաղաքացի է վիրավորվել

ԱՄՆ 11 քաղաքացի է վիրավորվել չորեքշաբթի Քաբուլում իրականացված ահաբեկչության հետևանքով, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով պետդեպարտամենտի ներկայացուցչին:



«Պայմանագրով Քաբուլում աշխատող ԱՄՆ 11 քաղաքացի է տուժել Քաբուլում ռումբի պայթյունից՝ ստանալով կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ»,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:



Ավելի վաղ հայտարարվել է 7 վիրավորի մասին:



Սպիտակ տունը վճռականորեն դատապարտել է Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական «կոշտ» հարձակումը:



Նշենք, որ չորեքշաբթի Քաբուլի կենտրոնում՝ նախագահական նստավայրից և մի շարք դեսպանատներից ոչ հեռու հզոր պայթյուն է տեղի ունեցել: Կա 90 զոհ և 380 վիրավոր:



Վնասվել են նաև մի շարք շինություններ, այդ թվում և Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատների շենքերը:



Աֆղանստանի ՆԳՆ նախնական տվյալներով՝ ռումբը դրված է եղել ջրի ավտոցիստեռնի մեջ: Առայժմ ոչ մի ահաբեչական խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը: 



ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորել է ձեռնպահ մնալ քաղաքում տեղաշարժվելուց: