Մոսուլում նոր զանգվածային թաղում է հայտնաբերվել

Մոսուլում նոր զանգվածային թաղում է հայտնաբերվել

Իրաքցի զինվորականները ԻՊ գրոհայինների ձեռքով սպանված խաղաղ բնակիչների նոր զանգվածային թաղում են հայտնաբերել Մոսուլի կենտրոնում, հաղորդում է «Աս Սումարիա» հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրին: 



Այս անգամ զանգվածային թաղումը հայտնաբերվել է Մոսուլի՝ ահաբեկիչներից վերջերս ազատագրված Աշ Շիֆա շրջանում: Գերեզմանում իրավապահները հայտնաբերել են 60 դի, այդ թվում ծեր մարդկանց և կանանց դիակներ:



«Սպանվախներից 23-ը կանայք են, հիմնականում մունիցիպալ և պետական հաստատությունների աշխատակիցներ: Այդ մասին են վկայում նրանց հագուստներում եղած վկայականները»,- ասել է աղբյուրը:



Նշվում է, որ մարդկանց զանգվածային սպանությունն իրականացվել է գնդակահարման եղանակով: