Քաբուլի պայթյունից հետո ՄԱԿ-ը կոչ է արել ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարը

Քաբուլի պայթյունից հետո ՄԱԿ-ը կոչ է արել ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրեշը Քաբուլի դիվանագիտական թաղամասում տեղի ունեցած խոշոր ահաբեկչական գործողությունից հետո կոչ է արել ուժեղացնել պայքարը ահաբեկչության դեմ, այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:



Գլխավոր քարտուղարը նշել է, որ խաղաղ բնակիչների դեմ առանց խտրության կիրառվող ահաբեկչական գործողությունները մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտոմ են և երբեք չեն կարող արդարացվել:



«Հարձակման կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է Գուտերրեշի հայտարարության մեջ: