Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրը կգործի նաև առանց ԱՄՆ-ի. Ժան Կլոդ Յունկեր

Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրը կգործի նաև առանց ԱՄՆ-ի. Ժան Կլոդ Յունկեր

Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրը կշարունակի գործել նաև առանց ԱՄՆ-ի, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:



«Եթե ԱՄՆ-ը ցանկանա դուրս գալ Փարիզի համաձայնագրից, մենք չենք տատանվի: Համաձայնագիը կշարունակի գործել և կիրառվել»,- Twitter-ի իր էջում Յունկերի խոսքն է մեջբերել Եվրահանձնաժողովի մամլո քարտուղար Մինա Անդրեևան:



Չորեքշաբթի, ավելի վաղ ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Կլիմայի համաձայնագրի հարցով իր որոշման մասին Վաշինգտոնը կհայտարարի առաջիկա օրերին: