Սիրիայում գործարկվել է արևային էներգիայով աշխատող առաջին հիվանդանոցը

Սիրիայում գործարկվել է արևային էներգիայով աշխատող առաջին հիվանդանոցը

Մի քանի ամիս փորձարկումներ անցնելուց հետո Սիրիայում բացվել է արևային էներգիայով աշխատող առաջին հիվանդանոցը, հաղորդում է Reuters-ը:



Քաղաքացիական պատերազմի ընթացքում երկրի էլեկտրական ենթակառուցվածքների վնասվելու պատճառով շատ հիվանդանոցներ դիզելային գեներատորներ են տեղադրել, սակայն, դիզվառելիքի մատակարարումների անկանոնութան և անբավարարության պատճառով չեն կարողանում գործել լիարժեք:



Ինչպես հաղորդում է գործակալությունը, Բժշկական կազմակերպությունների և հաստատությունների միությունը Սիրիայում իրականացրել է Syria Solar ծրագիրը, որպեսզի նվազեցնի հիվանդանոցների կախվածությունը դիզվառելիքից:  



Առաջին «արևային» հիվանդանոցը, որի տեղակայման վայրը անվտանգության նկատառումներով չի նշվում, էլեկտրականություն է ստանում ինչպես դիզելային գեներատորներից, այնպես էլ 480 արևային մարտկոցներից, որոնք, դիզվառելիքի բացակայության պայմաններում 24 ժամ շարունակ էլեկտրական էներգիայով կապահովեն վերակենդանացման և վիրահատական բաժանմունքները: