Trump International Hotel-ում զինված տղամարդու են ձերբակալել

Trump International Hotel-ում զինված տղամարդու են ձերբակալել

Վաշինգտոնում ոստիկանները ձերբակալել են Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող Trump International Hotel հյուրանոցում կանգ առած Փենսիլվանիա նահանգից բժիշկ Բրայան Մոլսին, ում ավտոեքենայում հայտնաբերվել է հրացան, ատրճանակ և 90 փամփուշտ: Տղամարդը ձերբակալվել է անօրինական զենք կրելու համար, տեղեկացնում է Washington Times-ը:



Իրավապահների խոսքով՝ Մոլսն իրեն կասկածելի է պահել, սպառնալիքներ հնչեցրել: Հյուրանոցում նա տեղավորվել է կես ժամ անց ակն բանից հետո, երբ իրավապահ մարմիններն ահազանգ են ստացել, որ նա վտանգ է ներկայացնում:



Նշվում է, որ կասկածյալը ձերբակալությունից հետո համագործակցում է քննության հետ, սակայն ոստիկանությունը դեռ ապացույցներ չունի, որ Մոլսը ծրագրել էր որևէ մեկին վնաս պատճառել: