Նիդերլանդներում հինգ բանտ կփակվի կալանավորներ չլինելու պատճառով

Նիդերլանդներում հինգ բանտ կփակվի կալանավորներ չլինելու պատճառով

Նիդերլանդների իշխանությունները 5 բանտ կփակեն երկրում կալանավորների անբավարարության պատճառով, հաղորդում է De Telegraaf-ը:



Նշվում է, որ այդ որոշումը կարող է հանգեցնել մինչև 2,5 հազար աշխատատեղի փակման:



Արդարադատության նախարար Արդ վան դեր Ստեպը հայտարարել է, որ իշխանություններն այլևս չեն կարող պահել դատարկ բանտերը՝ չափազանց թանկության պատճառով: