Դոնբասում հակամարտող կողմերը պայմանավորվել են՝ ամռան առաջին օրը դադարեցնել կրակը

Դոնբասում հակամարտող կողմերը պայմանավորվել են՝ ամռան առաջին օրը դադարեցնել կրակը

Դոնբասում ամռան առաջին օրը կլինի «լռության օր»: Հակամարտող կողմերը պայմանավորվել են՝ դադարեցնել կրակը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Համակարգման և վերահսկողության համատեղ կենտրոնում ԴԺՀ ներկայացուցիչ Ռուսլան Յակուբովին:



«Ուկրաինական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի անժամկետ դադարեցման մասին՝ սկսած հունիսի 1-ի 00:00 ժամից», ասել է Յակուբովը:



Ուկրաինացի ուժայիններն իրենց հերթին հայտարարել են, որ հրաման ունեն կրակի դադարեցման մասին:



«Ուկրաինայի ԶՈւ ղեկավարությունը մայիսի 31-ին բոլոր մակարդակների հրամանատարներին կարգադրել է հունիսի 1-ի 00:00 ժամից մինչև հունիսի 2-ի 00:00 ժամը դադարեցնել բոլոր տեսակի զենքերի և զինամթերքի գործադրումը»,- ասվում է ռազմական գործողությունների շտաբի մամլո կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ: