Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Աֆղանստանի նախագահի հետ

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Աֆղանստանի նախագահի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ գանիի հետ՝ կապված Քաբուլում մայիսի 31-ին տեղի ունեցած ահաբեչության հետ, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը:



Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Քաբուլի դիվանագիտական թաղամասում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով 90 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասնում է 380-ի: Պայթյունից տուժել է նաև ԱՄՆ 11 քաղաքացի, ովքեր պայմանագրային հիմունքներով աշխատում են Քաբուլում:



Սփայսերը նշել է, որ հեռախոսազրույցի մանրամասներին կտեղեկացնեն ավելի ուշ՝ հավելելով, որ Սպիտակ տունը վճռականորեն դատապարտել է Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը: