Հայտնի է դարձել, թե երբ Թրամփը կհայտնի Փարիզյան Կլիմայական համաձայնագրի մասին իր որոշումը

Հայտնի է դարձել, թե երբ Թրամփը կհայտնի Փարիզյան Կլիմայական համաձայնագրի մասին իր որոշումը

Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երբ կհայտարարի Փարիզյան Կլիմայական միջազգային համաձայնագրի առնչությամբ իր կայացնելիք որոշման մասին: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, նախագահ Թրամփը թվիթերյան իր էջում գրել է, որ հինգշաբթի ուղիղ 15.00-ին, ըստ Վաշինգտոնի ժամանակի, ինքը կհայտարարի, թե ինչ որոշում է կայացրել այդ հարցի առնչությամբ: Ավելի վաղ ամերիկյան մամուլում համառորեն լուրեր էին շրջանառվում, որ Թրամփը որոշել է դուրս գալ Փարիզյան համաձայնագրից եւ այդ մասին իրազեկել իր մերձավոր շրջապատին: