Արգենտինայում ոստիկանական ինքնաթիռ է վթարի ենթարկվել

Արգենտինայում ոստիկանական ինքնաթիռ է վթարի ենթարկվել

Ինչպես հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի թաղամասերից մեկում վթարվել է Cessna 421 փոքչ չափերի ոստիկանական ինքնաթիռ: Ինքնաթիռում գտնվող երեք ոստիկանները հոսպիտալացվել են: Վթարի պատճառը շարժիչի անսարքությունն է եղել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: