Սիրիայում ոչնչացվել է ԻՊ-ին պատկանող Amaq լրատվական գործակալության ղեկավարը

Սիրիայում ոչնչացվել է ԻՊ-ին պատկանող Amaq լրատվական գործակալության ղեկավարը

Սիրիայում ոչնչացվել է ՒՊ խմբավորման Amaq լրատվական գործակալության ղեկավար Ռայան Մեշաալը: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, հավելելով, որ Մեշաալը ոչնչացվել է ամերիկյան օդուժի կողմից հասցված ավիահարվածների արդյունքում: «Ալ Մայադին» հեռուստակայանն էլ հավելում է, որ Ռայան Մեշաալի լիկվիդացիան տեղի է ունեցել Դեյր էս Զոր քաղաքում: Հայտնի է նաեւ, որ սպանվել է նաեւ Մեշաալի դուստրը: