Ասույթների հատորյակում նոր ասույթ է ավելացել

Ասույթների հատորյակում նոր ասույթ է ավելացել

Կոռուպցիայի կանխարգելման մասշտաբային ֆոնին Ազգային ժողովում լրագրողները փոքրիկ, կարևորություն չունեցող հարցեր են տալիս Գալուստ Սահակյանին։ Հարցնում են՝ ի՞նչ կարող է փոխել երկրում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը, այդ շրջանակներում բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանատվությա՞ն կենթարկվեն․․․



Մարգարեն անգամ փոքրիկ կավից արվեստի սքանչելիք է ստեղծում ու ավելացնում ասույթների իր հատորյակում․



«Շատ պուճուր և չհասկանալի հարցեր եք տալիս: Երբ որ հարցերը կպատրաստեք, էն ժամանակ կպատասխանեմ», «Նոր պատգամավորներ են եկել, մանր, փոքրիկ էդ հարցերը իրենց տվեք»։



Մնում է ընդամենը մի «պուճուր» հոգոց հանել՝ հներից ի՞նչ տեսանք, որ նորերից ինչ տեսնենք․․․ Կամ որ «պուճուր հարցը» կոռուպցիան է, մե՞ծը որն է։ 



Հասմիկ Բաբաջանյան