Տեխասում «Հարվի» փոթորկի պատճառով 5 000 բանտարկյալի են տարհանում

Տեխասում «Հարվի» փոթորկի պատճառով  5 000 բանտարկյալի են տարհանում

ԱՄՆ Տեխաս նահանգի ափամերձ տարածքի 3 բանտերից մոտ 5 000 բանտարկյալ կտարհանվի և կտեղափոխվի արևելյան բանտեր «Հարվի» փոթորկի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Տեխասի քրեական դատավարության դեպարատմենտի (TDCJ) ֆեյսբուքյան էջը: 



Նշենք նաև, որ ԱՄՆ-ում մոլեգնող «Հարվի» փոթորիկի հետևանքով, որն ամենահզորն է վերջին 12 տարվա ընթացքում տեղի ունեցածներից, Տեխաս նահանգում 211 000 բնակիչ հոսանքազրկվել է: