Մայիսի 9-ին Արցախում

Մայիսի 9-ին Արցախում

Մայիսի 9-ին Արցախում, վերջին զանգին Հանրապետության հրապարակում կազմակերպված համերգներին մեր հայտնի երգիչները՝ Շուշան Պետրոսյանն ու Էմմա Պետրոսյանը, հրավիրված չեն եղել: Նրանք երեկ իրենց դժգոհությունն են հայտնել, որ ըստ արժանվույն գնահատված ու պահանջված չեն: Շուշան Պետրոսյանն ասել է. "Տեսել ե՞ք, բա դա համերգ է՞ր։ Այնտեղ ո՞վ էր երգում. մարդիկ, որոնք Ստեփանակերտից անգամ քթները չեն հանել։ Երեւանի ակումբներից դուրս էին եկել, երգում էին. գնում էին "օբշյակով տժժալու"։ Ես իրենց չեմ մեղադրում, կազմակերպիչներին եմ մեղադրում։ Այնտեղ պիտի լինեին մարդիկ, ովքեր 1992-ից, 1994-ից Արցախում են եղել, ամեն ծակուծուկ գիտեն։ Ինչո՞ւ պիտի ես, Էմման այնտեղ չերգեինք":