ՀԱՑ ԵՎ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ

ՀԱՑ ԵՎ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ
Հաց եւ տեսարաններ. ահա բռնապետական պետություններին բնորոշ կառավարման բանաձեւը: Ինչքան հնարավոր է շատ տոներ կազմակերպելու միտքը վատ գաղափար չէ՝ այն մարդկանց ուշադրությունը պայքարից ու կենցաղային դժգոհություններից շեղելու լավ միջոց է: Երեկ մեզանում հերթական տոնն էր՝ Դրոշի տոնը, որը մեծ շուքով նշեցին երեխաները, զինվորականներն ու երաժիշտ-կատարողները: Ամեն դեպքում լավ է, որ երեխաները ժպտում են: