Բանաձեւի բացակայություն` ռազմաբազաների դիմաց

Բանաձեւի բացակայություն` ռազմաբազաների դիմաց
Երեկ Երեւանի ժամանակով  ժամը 20-ին  ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեայում սկսվեց ադրբեջանական «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի քննարկումը: Սակայն հարցը շատ անսպասելի  եւ առանց քննարկման հանվեց օրակարգից. ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը, առանց որեւէ բացատրության, հետ կանչեց բանաձեւի նախագիծը: Այս քայլը որոշ փորձագետներ բացատրում են Ռուսաստանի ճնշմամբ: Ասում են, որ սա Բաքու Մեդվեդեւի կատարած այցի ուղղակի հետեւանքն է: Իսկ նման զարգացման հիմքը դրվել էր դեռ Երեւանում: Ավելի շուտ՝ ռուսական ռազմաբազաների գործունեության ժամկետը Հայաստանի տարածքում 49 տարի սահմանելու պայմանավորվածության շրջանակներում: Փորձագետները համարում են, որ այս «առեւտրում» մենք առաջին անգամ չտուժեցինք՝ ռազմաբազաների ժամկետը չերկարացնելու հնարավորություն չունեինք, սակայն դրա դիմաց նաեւ շոշափելի «դիվանագիտական հաղթանակ» տոնեցինք՝ Ղարաբաղի դեմ հերթական աննպաստ բանաձեւը չընդունվեց: