Դասագրքերն այնքան էլ անվճար չեն

Դասագրքերն այնքան էլ անվճար չեն
Կրթական ոլորտի պատասխանատուները բոլոր ասուլիսների ժամանակ կոկորդ են պատռում, թե՝ տարրական դասարաններում դասագրքերն անվճար են: Սակայն երեկ մեր խմբագրություն էր զանգել թիվ 68 դպրոցի երրորդ դասարանցու ծնող եւ բողոքում էր, որ դասագրքերի համար փող են հավաքում: 1200 դրամ՝ ռուսերենի եւ 2 հազար՝ մնացածների համար: Անվճար է տրվել միայն մաթեմատիկայի դասագիրքը, այն էլ շատ մաշված է եղել: Ծնողն ասաց, որ զանգահարել է ԿԳՆ թեժ գիծ, որտեղից ասել են` ոչ բոլոր դասագրքերն են անվճար: