Սպանության երկրորդ դեպքը նույն գումարտակում

Սպանության երկրորդ դեպքը նույն գումարտակում
«Հայոց բանակ. «թույլ օղակները» պատժվել են» հոդվածում մենք ներկայացրել էինք Լեռնային Ղարաբաղի 5-րդ պաշտպանական շրջանի 2-րդ հրաձգային գումարտակում կատարված մի սպանության պատմություն եւ դրան հաջորդած դեպքերը: Բուն դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 18-ին (մեր հոդվածում թյուրիմացաբար նշվել էր հունիսի 16)։ Երեկ մենք տեղեկացանք, որ նույն գումարտակում վերջերս նույնպես սպանության դեպք է գրանցվել. սեպտեմբերի 20-ին զինվորական գետնատնակում գտնվող զինվորներից մեկը՝ շարքային Տիգրանյանը «զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում» մահացու վիրավորել է շարքային Խոզբեկյանին։



Ողբերգական միջադեպի կապակցությամբ տարվում է հետաքննություն։ Սպանության այս դեպքը խոսում է այն մասին, որ նախորդ միջադեպի ժամանակ պատժված սպաները, ինչպես մենք ենթադրել էինք, հայկական բանակի վերոհիշյալ գումարտակում տեղի ունեցած ողբերգության համար ամենամեղավորները չէին։ Նրանք ընդամենը «թույլ օղակներ» էին, քավության նոխազներ։ Այլապես այս վերջին ողբերգական միջադեպը տեղի չէր ունենա։