500 տեսախցիկներ` ընտրական տեղամասերում

500 տեսախցիկներ` ընտրական տեղամասերում
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազախիր Պանախովը լրագրողներին հայտնել է, որ 5000 ընտրատեղամասերից 10 տոկոսում վեբ տեսախցիկներ են տեղադրվելու` առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքը հետեւելու համար: «Սա, իսկապես, հաջող քայլ է, 500 տեսախցիկները հնարավորություն կտան մարդկանց հասկանալ ընտրությունների ընթացքի ընդհանուր պատկերը: Միջազգային մարմիններն այս քայլը գնահատում են որպես գերժամանակակից տեխնոլոգիայի դրսեւորում»,- ասել է Մազախիր Պանախովը: Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ նման նախաձեռնությամբ էր հանդես եկել նաեւ «Ռադիո Հայը», որն այդ ծրագիրը նախատեսում էր իրականացնել CDPF-ի հովանավորությամբ: Այնինչ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը մերժել էր նման հնարավորությունը` նախագիծը մեկնաբանելով որպես ընտրական գործընթացի գաղտնիության ոտնահարում: