Օտարալեզու դպրոցները գարնանն են բացելու

Օտարալեզու դպրոցները գարնանն են բացելու
Մեր տեղեկություններով՝ «Դիլիջան» միջազգային դպրոցի նախագծի իրականացումը կսկսվի գարնանը: Առայժմ նախագիծը սառեցված է, բայց նախաձեռնողները հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ որոշվել է ծրագիրը կյանքի կոչել գարնանը: Ի դեպ, դպրոցի ճակատագիրը պետք է որոշվեր հոկտեմբերի 18-ին գումարված «Դիլիջան» միջազգային դպրոցի խորհրդի նիստի ժամանակ: Նախագծի մարկետինգի գծով պատասխանատու Վանեսա Ժերմեն երեկ մեզ ասաց, որ որոշվել է հարցի քննարկումը տեղափոխել հաջորդ նիստ, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա մարտ ամսին եւ հենց այդ ժամանակ էլ որոշում կկայացվի:



Հիշեցնենք, որ դպրոցի նախաձեռնողները որոշում կայացնելու համար սպասում էին Հանրային խորհրդի նամակին: Նախագծի հեղինակները բաց նամակով դիմել էին Հանրային խորհրդին՝ ակնկալելով միասնական կարծիք, իսկ ավելի վաղ հայտարարել էին, թե չի բացառվում, որ հրաժարվեն դրա իրականացումից՝ հաշվի առնելով հանրային դիմադրությունը: Ի դեպ,  ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը պատասխան նամակում շեշտել էր, որ օտարալեզու դպրոցները ոչ թե կլուծեն, այլ  կխորացնեն կրթական համակարգի խնդիրները: