Մեկամյա հայ երեխայի սիրտը բաբախում է կրծավանդակից դուրս (վիդեո)

Մեկամյա հայ երեխայի սիրտը բաբախում է կրծավանդակից դուրս (վիդեո)
1,5 տարեկան Վիրսավի Մխիթարյանցի սիրտը գտնվում է ոչ թե կրծքավանդակի ներսում, ինչպես սովորական մարդկանց մոտ է, այլ դրսում. նրա սիրտը տեսանելի է մաշկի բարակ շերտի տակից: Երբ աղջկա ծնողները նրա ծնունդից վայրկյաններ անց իմացել են, որ նրա սիրտը կրծքավանդակի դրսում է, մեծ հոգեկան ցնցում են ապրել: Սակայն շուտով պարզվել է, որ երեխան դրա պատճառով չի մահանա, եթե, իհարկե, բժիշկների հատուկ հսկողության տակ գտնվի:



Նշենք, որ նրան խնամող բժիշկները Lifenews-ին ասել են, որ ոչ միայն իրենց պրակտիկայում չեն հանդիպել նման երևույթի, այլև բոլոր բժշկական գրքերն ու համացանցը տակնուվրա անելուց հետո չեն կարողացել նման մի բան գտնել: Ի դեպ, երեխային սիրտն արդեն մեկ անգամ վիրահատել են, սակայն ավելի վռճորոշ վիրահատությունը հնարավոր կլինի անել միայն երկու տարի անց: Այժմ նա ընդունում է բազմաթիվ դեղեր, որոնք շատ թանկ արժեն:





haynews.am