Էմոներ կան քաղաքում

Էմոներ կան քաղաքում
Մի խումբ երիտասարդներ հետաքրքիր նախաձեռնություն են սկսել՝ ստորագրահավաք են անում, պահանջելով վերանորոգել եւ մշտական հսկողություն սահմանել մանկական երկաթուղուն հարող թունելում: Այստեղ հակասանիտարական վիճակ է, եւ աղբամանների բացակայության պատճառով այն վերածվել է իսկական աղբանոցի: Տարածքը վերանորոգելու եւ մշտական հսկողություն սահմանելու գլխավոր պատճառն այն է, որ թունելը վերածվել է էմոների հավաքատեղիի:



Թունելի պատերն ամբողջությամբ ծածկված են էմոյական ենթամշակույթին վերաբերող սարսափելի նկարներով, սիմվոլներով,  հայհոյանքներով: Էմոները Հայաստանում հայտնվեցին 2007 թվականից եւ նրանց շարքերը համալրում են հիմնականում 12-18 տարեկան երիտասարդները: Դիմումում երիտասարդներն իրենց մտահոգությունն են հայտնելու էմոների շրջանում գրանցված ինքնասպանությունների կապակցությամբ: Դիմումը երիտասարդները պատրաստվում են ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին, Երեւանի քաղաքապետին եւ Ամենայն հայոց կաթողիկոսին: