Չեռնոբիլյան մուտացիաները կշարունակվեն 800 տարի (ֆոտո)

Չեռնոբիլյան մուտացիաները կշարունակվեն 800 տարի (ֆոտո)
Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունից 25 տարի անց գենետիկ մուտացիաներն ու անոմալիաները կրկնապատկվել են մարդկանց եւ կենդանիների մոտ: Կիեւում կայացած Գենետիկայի միջազգային կոնֆերանսի ժամանակ հետազոտողներն ապշեցուցիչ տվյալներ են ներկայացրել, որոնց համաձայն` պայթյունի արդյունքում մուտացիաները կշարունակվեն 800 տարի: Պայթյունի արդյունքում ռադիացիայի ենթարկված տարածքներում բնակվող մարդկանց սերունդների մոտ եւս հանդիպում են անոմալ ծնունդներ եւ մուտացիաներ: Հիշեցնենք, որ Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունը տեղի է ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին: