Մեկ ժամի համար 30 հազար դոլար աշխատավարձ

Մեկ ժամի համար 30 հազար դոլար աշխատավարձ
Ճապոնիայի «Դոմինո պիցցա» պիցցայատների ցանցը աշխատակից է փնտրում, որը պետք է զվարճացնի պիցցայատան հաճախորդներին ընկերության 25 ամյակի օրը: Yoki.ru կայքի փոխանցմամբ, «Դոմինո պիցցա»-ն պատրաստ է այս ոչ բարդ աշխատանքի յուրաքանչյուր ժամի դիմաց վճարել 30 հազար ԱՄՆ դոլար: Մեկօրյա աշխատանքի անցնելու համար պետք է ընդամենը լինել կենսուրախ եւ կարողանալ բարձրացնել մարդկանց տրամադրությունը: Նշենք, որ պիցցայատան աշխատակիցների միջին աշխատավարձը չի գերազանցում մեկ ժամի դիմաց 9-ը դոլարը: