Միլիոնատերը որոշել է սննկանալ

Միլիոնատերը որոշել է սննկանալ
47- ամյա ավստրիացի միլիոնատերը որոշել է վարել «նորմալ մարդու» կյանք, ինչի համար նա հրաժարվել է իր ունեցվածքից: Կառլ Ռաբեդերը ծնվել է աղքատ ֆերմերի ընտանիքում: Վեց տարեկանից ծնողների հետ գնացել է շուկա բանջարեղեն վաճառելու: Պատանեկության տարիներին սեփական ֆիրման է հիմնադրել, աշխատել է օր ու գիշեր, 32 տարեկանում վաստակել է իր սռաջին միլիոնը: Սակայն արդեն 47 տարեկանում հասկացել է, որ հարստությունը երջանկություն չի բերում: Ռաբեդերի խոսքերով, նա հասկացել է, որ ոչ թե փողերն են նրան պատկանում, այլ ինքը փողերին:







Ավելի շատ աշխատելու ձգտումը, անընդհատ մրցակցության մասին մտածելը խլում են ազատությունը: Կառլը հիշել է, թե ինչպես էր պատանեկության տարիներին օգնում հորը այգիում: Ամենը բնական էր՝ սկսած խնձորներից վերջացրած հարևանների ժպիտներով: Հասարակ գարեջուրը ճիշտ միջավայրում ավելի հաճելի է, քան 900 եվրո արժողությամբ գինին:



Նա վաճառել է ինքնաթիռը, լիմուզինը, Ալպերում գտնվող առանձնատունը, բաժանվել է բիզնեսից: Կինը փորձել է հետ համոզել Կառլին, սակայն արդյունքում դարձել է նախկին կին: Վաստակած միլիոնները Կառլը որոշել է ուղղել  բարեգործությանը: Նախկին միլիոնատերը տեղափոխվել է մեկ սենյականոց բնակարան Ավստրիական Ինսբուրգում: Հետագայում նախատեսում է տեղափոխվել գյուղ, շնչել մաքուր օդ եւ գիրք գրել: Այդ գրքում նա որոշել է գրել, որ միլիոնատերը և երջանիկը նույն բանը չէ: