Ադրբեջանը դիպուկահարների պատրաստման համար ձեռք է բերել ռուսական ուսումնական սարքեր եւ զենք

Ադրբեջանը դիպուկահարների պատրաստման համար ձեռք է բերել ռուսական ուսումնական սարքեր եւ զենք
Այս մասին ԱՊԱ ադրբեջանական գործակալությանը ասել է Ադրբեջանի կամավոր ռազմահայրենասիրական մարզատեխնիկական հանրապետական (ԿՌՀՄՏՀ) խորհուրդի ներկայացուցիչ, գեներալ մայոր Նովրուզ Օրուջովը: Ըստ գեներալի խոսքերի, ուսումնական համակարգը արդեն բերվել է Ադրբեջան եւ մոտ ժամանակում կտեղադրվի ԿՌՀՄՏՀ շտաբի վարչական շենքում:



«Որից հետո հասարակության համար կկազմակերպվեն դիպուկահարների դասընթացներ: Հրաձգարաններում մարտական զենքերից կօգտագործվի ՍՎԴ-7 եւ Կալաշնիկովի ավտոմատ: Կրակոցների գնահատումը կիրականացվի էլեկտրոնային կերպով»: Գեներալը նշել է նաեւ, որ դասընթացների նպատակը զինված ուժերի համար դիպուկահարներ պատրաստելն է: